March 24

 «Ուսումնական գարուն» նախագիծը։

Խնդրում եմ, ուղարկեք մինչև մարտի 29-ը։

Սիրելի՛ սովորող ընտրիր քո նախընտրած նախագիծը ՝

1․Եթե ճամփորդում ենք

  • Գարնանային արձակուրդի ընթացքում որևէ տեսարժան վայրում լինելու դեպքում հավաքել տեղեկատվություն այդ վայրի մասին,տեղադրել բլոգում
  • Ունենալ ֆոտոպատում,տեսաֆիլմ,ռադիո ⁄ կամ մեկը թվարկածներից

2․Եթե չենք ճամփորդում

Սիրելի՛ սովորող, տեղեկություններ հավաքիր երևանյան պուրակների և զբոսայգիների մասին, որոնք կարող են լինել նաև ձեր բնակավայրի մոտակայքում։ Զբոսանք արդեն իսկ ձեր համար բացահայտած պուրակներում կամ զբոսայգիներում։ Կոմիտասի անվան պանթեոն:

խմբագրել

Զբոսայգու տարածքը մինչև 1930-ական թվականների կեսերը եղել է «Մլեր» գերեզմանատունն ու նրա մատուռը։ Այսօր, դրանից պահպանվել է միայն գերեզմանատան կրաշաղախ պարսպից մի հատվածը։ 1930-ական թվականներին Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմտեի որոշմամբ գերեզմանատունը փակվում է, իսկ տեղում՝ ամայի տարածքում, հիմնադրվում է զբոսայգի, որի մի անկյունը Աղասի Խանջյանի նախաձեռնությամբ վերածվում է արվեստի գործիչների գերեզմանատան։ 1936 թվականին՝ մահից մեկ տարի անց, այստեղ է տեղափոխվում Կոմիտասի աճյունը։

  • Ի՞նչ զբոսայգիներ կամ պուրակներ կան Երևան քաղաքում։
    Անվանում
  • Կոմիտասի անվան պանթեոն,
  • Կոմիտասի անվան զբոսայգի,
  • Շողակաթի զբոսայգի,
  • Արթուր Կարապետյանի անվան պուրակ,
  • Աջափնյակ վարչական շրջան
  • Անվանում
  • Թումանյանի անվան այգի,
  • Բուենոս Այրեսի այգի Ազատամարտիկների այգի
  • Նոր Նորք վարչական շրջան

    Անվանում

  • Ֆրիտյոֆ Նանսենի անվան այգի,
  • Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգի,
  • Կենդանաբանական այգի,
  • Տիգրան Մեծի այգի, Սուրեն Նազարյանի անվան պուրակ
  • Տեղեկություններ զբոսայգու կամ պուրակի անվան ծագման,
  • գտնվելու վայրի մասին

3․Նախագծի կատարման ձև՝ հարցազրույց ձայնագրիչով, վիդեո նյութ, շարադրանք- ֆոտոպատում՝ բակից, տանից, թաղամասից:

Յուրքանչյուրդ ձեր ծնողներից, հարևաններից հարցազրույց-տեղեկություն եք  վերցնում ձեր բնակավայրի մասին:

  • Որտե՞ղ եք բնակվում: Շենգավիթ
  • Որտե՞ղ  է գտնվում, ո՞ր թաղամասերի հարևանությամբ: Չարբախի հարևանությամբ
  • Քանի՞ րոպե է տևում ձեր բնակավայրից մինչև դպրոց ընկած ճանապարհը: 20 րոպե
  • Ի՞նչ տեսարժան վայրեր, այգիներ,  եկեղեցի, հուշարձաններ կան բնակավայրի հարևանությամբ:
    Պատմական և մշակութային վայրեր

    Շենգավիթի գլխավոր տեսարժան վայրը
    Վաղ բրոնզի դարի բնակավայր (մոտ 6000 տարվա պատմություն)
    Այստեղ կտեսնես հնագույն տներ, պարսպապատ քաղաք, կենցաղային ու մշակութային հետքեր
    Գտնվում է Երևանի լճի մոտ

    Այգիներ և բացօթյա վայրեր
    Կոմիտասի անվան պուրակ
    Հանգիստ զբոսանքի համար լավ տարբերակ
    Կանաչ տարածք՝ նստարաններով ու ծառերով
    Հարմար է ընտանիքների համար

  • Երևանյան լիճ
    Շենգավիթի ամենահայտնի բնության հատվածներից
    Կարելի է զբոսնել, վայելել մայրամուտը
    Լավ է նաև լուսանկարների համար

    Եկեղեցիներ
    Սուրբ Գևորգ եկեղեցի
    Շրջանի հիմնական գործող եկեղեցիներից
    Ժամանակակից կառուցում, բայց ակտիվ համայնքային կյանք
    Սուրբ Խաչ եկեղեցի
    Մոտակայքում գտնվող ևս մեկ եկեղեցի
    Հարմար է այցելելու և հանգիստ միջավայրում լինելու համար

    Հուշարձաններ և հրապարակներ
    Գարեգին Նժդեհի հրապարակ
    Շենգավիթի կենտրոնական հատվածը
    Այստեղ կա մետրո, արձան, շատ խանութներ ու սրճարաններ
    Հարմար է զբոսնելու և հանդիպումների համար
    Գարեգին Նժդեհի արձան
    Հրապարակում գտնվող կարևոր հուշարձան
    Հայաստանի ազգային գործչին նվիրված
  • Ի՞նչ գետ է հոսում ձեր բնակավայրով Երևանի Շենգավիթ վարչական շրջանով հոսում է Հրազդան գետը
  • Ի՞նչ բնական կամ արհետսական լճակներ կան ձեր հարևանությամբ: Երևանյան լիճ արհեստական
  • Ինչպիսի հարևա՞ն եք: Բարի
  • Ի՞նչ է նշանակում հարևանություն, հարևան: Հարևան սա մարդ կամ ընտանիք է, ով ապրում է քո կողքին կամ շատ մոտ։

Հարևանություն

Տարածք կամ միջավայր, որտեղ ապրում են հարևան մարդիկ օրինակ Լավ հարևանություն է, մարդիկ խաղաղ են

  • Ունե՞ք հարևաններ, ովքեր գաղթել են Արևմտյան Հայաստանից, կամ Հայաստանի այլ մարզերից են տեղափոխվել Երևան և հիմա ապրում են ձեր թաղամասում: Ոչ

March 19

Задания 1

  1. Разделите текст на предложения. В конце каждого предложения поставьте точку.

Охотник нашёл в лесу лисёнка он принёс его домой это был шустрый зверёк скоро лисёнок стал большим осенью охотник отпустил его в лес.

Охотник нашёл в лесу лисёнка.
Он принёс его домой.
Это был шустрый зверёк.
Скоро лисёнок стал большим.
Осенью охотник отпустил его в лес.

2. Напишите предложения в таком порядке, чтобы поучился текст. Озаглавьте текст.

Она очень внимательно посмотрела на меня. Глаза у неё карие, грудка серая. Лапки чёрные. Однажды у меня на окне появилась птица.

Однажды у меня на окне появилась птица.
Она очень внимательно посмотрела на меня.
Глаза у неё карие, грудка серая.
Лапки чёрные.

3. Соберите предложения в текст. Запишите и озаглавьте его.

Голые стоят деревья. Пролетело жаркое лето. Выпал снег. Прошла золотая осень. Ждут зимней одежды. Подули холодные ветры. Пришла зима. Только ели и сосны стоят зелёные.

Пролетело жаркое лето.
Прошла золотая осень.
Подули холодные ветры.
Выпал снег.
Голые стоят деревья.
Ждут зимней одежды.
Только ели и сосны стоят зелёные.
Пришла зима.

4.      Задайте вопрос к каждому предложению и запишите.

Это было зимой. Мальчики пошли на озеро. Ваня надел коньки и побежал на лёд. Он упал в воду. На помощь пришли товарищи. Они вытащили Ваню из воды и отвели домой.

Когда это было?
Куда пошли мальчики?
Что сделал Ваня?
Что с ним произошло?
Кто пришёл на помощь?
Что сделали товарищи?

5. Допишите пропущенную часть рассказа. Вам помогут вопросы. Озаглавьте текст.

Однажды я шёл из школы домой и вдруг увидел у забора щенка.

Каким был щенок? 

Что сделал мальчик?       

Где стал жить щенок?     

Как его назвали?      

Каким он стал?        

Вот какой теперь у меня друг!

Однажды я шёл из школы домой и вдруг увидел у забора щенка.
Он был маленький, грязный и очень грустный.
Я пожалел его и взял домой.
Щенок стал жить у меня.
Я назвал его Дружок.
Он вырос и стал весёлым, умным и верным псом.
Вот какой теперь у меня друг!

6. Озаглавьте текст и перескажите его.

У Алёши жил ёжик. Встал однажды утром Алёша и не нашел ежа. Куда он делся? Может быть, он полез под диван? Стал Алёша надевать сапог и уколол ногу. Что это? Вдруг из сапога ёжик выпал.

Ну и домик нашел себе ёж!

У Алёши жил ёжик. Однажды утром он не нашёл своего питомца и начал его искать. Алёша подумал, что ёжик спрятался под диван. Когда он стал надевать сапог, то уколол ногу. Оказалось, что ёжик спрятался в сапоге. Вот какой необычный домик он себе выбрал!

7. Составьте 5 — 10 предложений, чтобы поучился рассказ.

Однажды мы с друзьями пошли гулять зимой.
На улице было холодно, но весело.
Мы катались на санках и играли в снежки.
Потом слепили большого снеговика.
У него были морковный нос и ведро на голове.
Мы долго смеялись и радовались.
Домой мы вернулись уставшие, но счастливые.

March 19

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ

1915 թվականի Մեծ եղեռնից հետո Էջմիածնի Մայր տաճարի բակում հավաքվել էին տասնյակհազարավոր գաղթականներ: Թումանյանը վազում էր կետից կետ, վրանից վրան, խմբից խումբ, մի մեռնողից դեպի մի ուրիշ մեռնողը: Կարգադրում էր, հրամայում, հայհոյում, կշտամբում, ժպտում,շոյում, զայրանում: Մի օր էլ, երբ տեղատարափ անձրև սկսվեց և գաղթականներին պետք էր տեղավորել փակ տարածքում, Թումանյանը
ստիպեց բացել նոր կառուցվող հայրապետական Վեհարանի դռները։ Գաղթականները լցվեցին ներս:
Այդ արարքը դուր չի գալիս Վեհափառ հայրապետին։ Նա կշտամբում է բանաստեղծին՝ ասելով, որ Վեհարանի շենքը անձեռնմխելի է։ Թումանյանը փորձում է բացատրել, որ հազարավոր տառապյալ մարդկանց օգնելը, հեղեղից ու ցեխից փրկելը Վեհարանի անձեռնմխելիությունից կարևոր են։ Սակայն Վեհափառն անսասան էր.
– Մյուս անգամ չհամարձակվեք իմ կամքին հակառակ գնալ,– ասաց նա։
– Եթե անհրաժեշտ լինի, կհամարձակվեմ, և ինձ ոչ ոք չի խանգարի,– նույնքան վճռական պատասխանեց Թումանյանը։
– Դուք հասկանո՞ւմ եք, թե ում հետ եք խոսում և ում կարգադրությունն եք անտեսել,– վրա բերեց Վեհափառը։– Ես Ամենայն հայոց հայրապետն եմ։
Թումանյանն էլ իրեն չկորցրեց, չշփոթվեց և անմիջապես պատասխանեց.
– Իսկ Դուք գիտե՞ք, թե ում հետ եք խոսում։ Ես էլ ամենայն հայոց բանաստեղծն
եմ…
Ահա այսպես է ծնվել Թումանյանի հայտնի պատվանունը:


Տեղատարափ – հորդ, հորդությամբ թափվող, հոսող, շատ ուժեղ
Անձեռնմխելի – ինչին չի կարելի ձեռք տալ, դիպչել
Անսասան – աներեր, հաստատուն

  1. Հետևյալ բառերը բաժանի՛ր վանկերի՝ տասնյակ, կշտամբել, ժպտալ,
    ստիպել,
    վճռական, անձեռնմխելի։տա-սնյակ,կշ–տամբ-ել, ժպ-տալ,ստի-պել, վ-ճռ-ա-կան, ան-ձե-ռն-մ-խե-լի
  2. Տեքստից առանձնացրո՛ւ բառամիջում գաղտնավանկ ը ունեցող տասը
    բառ։թվական,ժպտում,շոյում,չկորցրեց,փրկել,կհամարձակվեմ,վեհափառ,ծնվել,Թումանյան,դռներ
  3. Նշի՛ր՝ շարքերում որ բառն իմաստով մոտ չէ մյուսներին՝
    ա) համբավ, ահեղ, հռչակ, փառք,
    բ) վայրի, ահարկու, թույլ, ամեհի,
    գ) վտարել, կանչել, դուրս անել, վռնդել։
  4. Տեքստից դո՛ւրս գրիր այն բառերը, որոնց կազմում կան ձ, ծ, ց տառերը,
    դրանցով կազմի՛ր փոքրիկ շարադրանք։եղեռնից,Էջմիաին,խմբից,անձրև,բանաստեղծ,ցեխ,ինձ
  5. Ինչո՞ւ էին մարդիկ հավաքվել Էջմիածնի Մայր տաճարի բակում. ովքե՞ր էին
    նրանք, ի՞նչ էր պատահել։Մի օր էլ, երբ տեղատարափ անձրև սկսվեց և գաղթականներին պետք էր տեղավորել փակ տարածքում, Թումանյանը
    ստիպեց բացել նոր կառուցվող հայրապետական Վեհարանի դռները։ Գաղթականները լցվեցին ներս:
    Այդ արարքը դուր չի գալիս Վեհափառ հայրապետին։ Նա կշտամբում է բանաստեղծին՝ ասելով, որ Վեհարանի շենքը անձեռնմխելի է։ Թումանյանը փորձում է բացատրել, որ հազարավոր տառապյալ մարդկանց օգնելը, հեղեղից ու ցեխից փրկելը Վեհարանի անձեռնմխելիությունից կարևոր են։ Սակայն Վեհափառն անսասան էր.
    – Մյուս անգամ չհամարձակվեք իմ կամքին հակառակ գնալ,– ասաց նա։
    – Եթե անհրաժեշտ լինի, կհամարձակվեմ, և ինձ ոչ ոք չի խանգարի,– նույնքան վճռական պատասխանեց Թումանյանը։
    – Դուք հասկանո՞ւմ եք, թե ում հետ եք խոսում և ում կարգադրությունն եք անտեսել,– վրա բերեց Վեհափառը։– Ես Ամենայն հայոց հայրապետն եմ։
    Թումանյանն էլ իրեն չկորցրեց, չշփոթվեց և անմիջապես պատասխանեց.
    – Իսկ Դուք գիտե՞ք, թե ում հետ եք խոսում։ Ես էլ ամենայն հայոց բանաստեղծն
    եմ…
  6. Ի՞նչ գիտես Հովհաննես Թումանյանի մասին, ի՞նչ նոր բան իմացար այս
    դրվագից։Ես իմացա որ Թումանյանը շատ համարձակ է եղել և Էջմիածնում է ծնվել:
  7. Ի՞նչ երկխոսություն տեղի ունեցավ Թումանյանի և Վեհափառի միջև։
    Ներկայացրո՛ւ քո բառերով։Թումանյանը ուզեց օգնել այն մարդկանց, բայց Վեհափառը համաձայն չեր և Թումանյանը համարձակ իր հետ վիճեց և Վեհափառը ասեց Թումանյանն էլ իրեն չկորցրեց, չշփոթվեց և անմիջապես պատասխանեց.– Իսկ Դուք գիտե՞ք, թե ում հետ եք խոսում։ Ես էլ ամենայն հայոց բանաստեղծնեմ…եմ
  8. Բնութագրի՛ր Թումանյանի արարքը։ Ի՞նչ զգացողություն առաջացրեց քոԵս Ամենայն հայոց հայրապետն եմ։Ինձ զարմացրեց Թումանյանի խիզախությունը և ուրախ եմ որ Թումանյանը այդքան բարի է:
March 19

Վանա լիճ

Վանա լիճը գտնվում է տեկտոնական իջվածքում։ Նրա գոգավորությունը բարդ կառուցվածքի բազմաստիճան գրաբեն է, որի եզրերով անցնում են խոշոր բեկվածքներ։ Գրաբենը առաջացել է մախամիոցենում։ Ստորին միոցենում տրանսգրեսիան ծածկել է նաև լճի իջվածքը։ Սկսած տորտոնից տրանսգրեսիան նահանջել է, և իջվածքում ձևավորվել է լագունային ավազան։ Միոցենի վերջում, Հայկական Տավրոսի ինտենսիվ բարձրացման հետևանքով, լճի մնացորդային ավազանի ջուրը հոսել է դեպի Մուշի և հարևան իջվածքները, որից հետո, մինչև պլեյստոցեն, հիշատակված մարզը եղել է ցամաքային զարգացման փուլում։

Ժամանակակից լճի առաջացումը կապված է Սիփան և Նեմրութ հրաբուխներից արտավիժած լավաներով ջրերի արգելափակման հետ։ Տեկտոնական շարժումները շարունակվում են երկրաշարժների ձևով նաև ներկայումս։ Սնվում է մթնոլորտային տեղումներից, ստորերկրյա ջրերից և գետերից։ Լիճը, գտնվելով Հայկական լեռնաշխարհի ցամաքային կլիմայի պայմաններում, ամենախիստ ձմեռներին անգամ, ամբողջովին չի սառցակալում։ Գերիշխում են տեղական և բրիզ քամիները։ Օրգանական աշխարհն աղքատ է։ Ձկներից կա միայն տառեխ։ Թռչնաշխարհին բնորոշ են որորներն ու ջրագռավները, որոնք այստեղ են գալիս հարևան Նազիկ լճից։ Մերձափնյա բնակչությունը զբաղվում է ձկնորսությամբ և աղի արդյունագործությամբ։ Հնագույն ժամանակներից ի վեր լճում եղել է նավարկություն։

March 18

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Առաջադրանքներ

  • Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի’ր: արևահամ-Արևի ջերմությամբ գոյացած համ, բար-Պտուղ, վսեմ-Բարձր
  • Կարդա’ բանաստեղծությունը` դուրս գրելով մակդիրները և բացատրելով դրանք: անուշ, արևահամ, հին, բույր,նաիրյան,հեղաճկուն,մուգ,ջինջ,լուսե,վիապաձայն,վսեմ,անհյուրընկալ,սև,հնամյա,հազարամյա,ողբաձային,երկաթագիր,սուր,արյունաքամ,որբ,առնավար,կարոտած,Նարեկացու,լուսապսակ,ճերմակ,անհաս
  • Դո՛ւրս գրիր այն բառերը, որոնք միայն այս բանաստեղծության մեջ հանդիպեցիր: Փորձի՛ր բացատրել դրանք։
  • Առանձնացրո՛ւ քեզ առավել դուր եկած քառատողը և մեկնաբանի՛ր ընտրությունդ: Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
    Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
    Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
    Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։
  • Դո՛ւրս գրիր մի քանի բառակապակցություն և դրանցով նախադասություններ կազմիր:
  • Ընդգծված բառերը փոխարինիր հոմանիշ բառերով: Ի՞նչ փոխվեց. դիտարկիր:
  • Համացանցում փնտրի՛ր և առանձնացրո՛ւ Մարտիրոս Սարյանի նկարներից մեկը, որն առավել համապատասխանում է բանաստեղծության նկարագրությանը: Հիմնավորի’ր ընտրությունդ:

Լրացուցիչ առաջադրանք

Աղբյուրը`  Տաթև Աբրահամյանի բլոգ

Դո՛ւրս գրիր այն արտահայտությունները, որոնք 

Ա. նկարագրում են Հայաստանի բնությունը

Բ. ներկայացնում են նրա մշակույթն ու պատմությունը:

March 16

ԿԻԼԻԿԻԱՅԻ ՀԱՅՈՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Հայոց հզոր արքա Տիգրան Մեծի օրոք Կիլիկիան նրա պետության մի մասն էր: Այն ժամանակ Կիլիկիայում շատ հայեր բնակվեցին: Հայերն այստեղ պահպանում էին մայրենի լեզուն ու մշակույթը:

Բյուզանդական կայսրերի օրոք հայերի թիվը Կիլիկիայում շատացավ: Պատճառներից մեկն Էլ այն էր, որ, ցանկանալով թուլացնել Հայաստանը, բյուզանդացիները հայ իշխաններին այստեղ տեղափոխվելու համար առա­ջարկում էին քաղաքներ, բերդեր, կալվածքներ: Այդպես վարվեց կայսրությունը նաև Բագրատունյաց վերջին թագավորի հետ: Կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիս հրավիրելով Գագիկ II թագավորին՝ կայսրը ստիպեց նրան հրաժարվել իշխանությունից և թագավորության փոխարեն Կիլիկիայից ոչ հեռու գտնվող ընդամենը երկու քաղաք առաջարկեց: Որոշ ժամանակ անց Գագիկ II թագավորը սպանվեց բյուզանդացիների կողմից: Գագիկ թագավորի մերձավորներից մեկը’ Ռուբեն իշխանը, ի պատասխան իր արքայի սպանության, 1080 թ. ապստամբեց բյուզանդացիների դեմ և Կիլիկիայում, Տավրոսի լեռներում’ գրավեց Բարձրբերդ ամրոցը: Ռուբեն իշխանին և նրա հաջորդներին հաջողվեց ոչ միայն պահպանել ձեռքբերածը, այլև ընդլայնել հայկական իշխանության տիրույթները: Այսպես, հայ­րենի բնօրրանից հեռու ստեղծվեց հայկական Նոր պետու­թյուն:

Կիլիկիայի հայոց թագավորությունը

Կիլիկիայի հայոց պետությունը թագավորություն դարձավ Լևոն II-ի օրոք, որը պատմության մեջ հայտնի է նաև Լևոն Մեծագործ անունով: Խոհեմ և հեռատես քաղաքականության շնորհիվ Լևոն Առաջինը կարողացավ բարի դրացիական հարաբերություններ հաստա­տել ինչպես Բյուզանդական կայսրության, այնպես էլ շրջակա մահմեդական և խաչակրաց պետությունների հետ։ Լևոն II-ին հաջողվեց բարեկամական հարաբերություններ հաստատել նաև գերմանական կայսեր և Հռոմի պապի հետ, որոնք պատրաստ էին արքայական թագ ուղարկել նրան։ Լևոն II-ի իշխանությունը ճանաչեց և նրան թագ ուղարկեց նաև Բյուզանդիայի կայսրը։ Այնքան բարձր էր Լևոն II-ի հեղինակությունը, որ բյուզանդական կայսրը հորդորում էր նրան չվերցնել Հռոմի պապի և գերմանական կայսեր ուղարկած թագը, այլ ընդունել միայն իրենը։

1198 թ. հունվարի 6-իՆ Տարսոն քաղաքի Մայր տաճարում ԼևոՆ II-ը թագադրվեց որպես թագավոր ամեՆայՆ Հայոց և Կիլիկիայի։ Այդ թագադրությունը ժամանակակիցները գնահատեցին որպես Հայոց թագավորության վերականգնում։ Լևոն II Մեծագործը և նրա հաջորդներն իրենց անվանում էին Ամենայն հայոց թագավոր’ դրանով իսկ շեշտելով, որ իրենք ներկայացնում են ոչ միայն Կիլիկիայի, այլև Մեծ Հայքում և նրանից դուրս ապրող ողջ հայության շահերը։

Լևոն II-ի օրոք Կիլիկիայի հայոց պետության սահմանները արևելքում հասնում էին մինչև Եփրատ, հյուսիսում’ Տավրոսի լեռներ: Ավելի քան 500 կմ եր­կարություն ունեին թագավորու­թյան ծովային սահմանները։

Թագավորության մայրաքաղաքը Սիսն էր, իսկ Այասը, Տարսոնը և ծովափնյա մյուս քաղաքները միջազգային առևտրի կենտրոն­ներ էին։ Այստեղ առևտուր էին անում տասնյակ երկրներից եկած տարբեր ազգերի մարդիկ’ հ ո ւյ ն եր , ի տա լա ց ի ն եր , ա ս ո ր ի — ներ, հրեաներ։

Կիլիկիայի հայերը միաժամանակ հաղորդակցվում էին նաև ֆրանսերեն, հունարեն և այլ լեզուներով: Քաղաքների բնակիչներն անգամ հագուստով ու սովորույթներով սկսել էին նմանվել եվրոպացիներին: Ձգտումը դեպի Եվրոպա, դեպի Արևմուտք շատերին էր հրապուրում, բայց քիչ չէին նաև դրա հակառակորդները:

Միջերկրական ծովի ափին գտնվող Հայկական Կիլիկիայում շատ մանրանկարիչներ են եղել, բայց նրանց մեջ ամենանշանավորը Թորոս Ռոսլինն էր: Նա գրքեր էր ընդօրինակում և դրանք պատկերազարդում նրբին ար­վեստով: Նրա զարդարած մա­գաղաթյա ձեռագրերը ապշեց­նում ու հիացնում էին դիտողին: Ռոսլինի մասին ասում էին, թե յուրաքանչյուր էջի վրա մի տա­ճար է մանրակերտում:

Ձեռագրեր զարդարելու խնդրանքով Թորոս Ռոսլինին էին դիմում Կիլիկյան Հայաստանի նշանավոր շատ իշխաններ: Նրան դիմել է նաև կաթողիկոս Կոստանդինը, որը Լևոն թագավորի դաստիարակն էր և համայն Կիլիկիայում արվեստի մեծ հովանավորի անուն էր վաստակել: 1250թ. Թորոս Ռոսլինը նկարել էր արքայազն Լևոնին, որն այն ժամանակ 14 տարեկան էր: Նրան պատվերներ էին տալիս նաև Հայկական Կիլիկիայի հարևան երկրների երևելի մարդիկ:

Բազմաթիվ գրքեր է պատկերազարդել Թորոս Ռոսլինը, բայց դրանցից մեզ հասած միայն յոթի վրա կա նրա ստորագրությունը: Այդ յոթից միայն մեկն է պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում: Մյուսները Երուսաղեմում են, Ստամբուլում (Կոստանդնուպոլիս) և այլ քաղաքներում:


 Խաչակրաց շարժումը սկսվել է 11-րդ դարի վերջում’ Հռոմի պապի նախա­ձեռնությամբ: Շարժման մասնակից եվրոպացի խաչակիր ասպետները Արևելքում հիմնադրեցին մի շարք պետություններ, որոնցից էին Երուսաղեմի և Կիպրոսի թագավորությունները, Կիլիկիային սահմանակից Անտիոքի դքսությունը։